Դատարանը մերժեց ամբաստանյալ Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը

Մարտի 1 26.11.2019   20:00   703

Նոյեմբերի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում  Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանի նկատմամբ: Մյուս պաշտպանները ևս միացան միջնորդությանը:

Մեղադրող կողմը առարկեց պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդության դեմ:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, մերժեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազ Կարեն Բիշարյանին բացարկ հայտնելու միջնորդությունը։ 

Որոշումը ենթակա չէ բողոքարկման: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ռոբերտ  Քոչարյան, Աննա Դանիբեկյան, Մարտի 1-ի գործ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon