«  Նոյեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Դավիթ Տոնոյանը հրաժարական է տվել. «Արմենպրես»

Դավիթ Տոնոյանը հրաժարական է տվել. «Արմենպրես»

«Արմենպրես»-ի տեղեկությունները հաստատում են ավելի վաղ լրատվամիջոցների տարածած լուրը, որ ՀՀ պաշտպանությանն նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարական է տվել:

Lրատվամիջոցները նաև նշում են, որ Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնում կփոխարինի ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը:

Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարար է նշանակվել 2018 թվականի մայիսի 11-ին: Մինչ այդ նա զբաղեցրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը:

Վաղարշակ Հարությունյանը պաշտպանության նախարարի պաշտոն է զբաղեցրել 1999-2000 թվականներին:

Նշենք, որ ՊՆ-ն առայժմ պաշտոնական որևէ մեկնաբանություն չի տրամադրում։ Նախագահի պաշտոնական կայքում ևս նախարարի պաշտոնանկության որոշումը հրապարակված չէ։