«  Հունիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Դեսպան Կոպիրկինը` Գեղարքունիքում ռուս սահմանապահների տեղակայման հարցի մասին

Դեսպան Կոպիրկինը` Գեղարքունիքում ռուս սահմանապահների տեղակայման հարցի մասին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, մեկնաբանելով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հայտարարությունը, որ մոտ օրերս հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ռուս սահմանապահներ կտեղակայվեն, խորհուրդ է տվել սպասել։ Տեղեկությունը հայտնում է armeniasputnik-ը:

«Սյունիքում արդեն իսկ ռուսական սահմանապահների դիրքեր կան` հայ–ադրբեջանական սահմանի վիճելի հատվածներում։ Իսկ ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա սպասել է պետք»։

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն էլ իր հերթին լրագրողների հետ զրույցում նշել է, որ Գեղարքունիքի հատվածում ռուս զինծառայողների տեղակայման հարցի առնչությամբ քննարկումներ են գնում։ Սակայն, ըստ նրա, վերջնական որոշում դեռ չի կայացվել։

Հիշեցնենք՝ ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ 

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից սպանվել է զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը: