Հայաստանում մեկնարկում է ձմեռային զորակոչը

Պաշտոնական 21.10.2021   12:00   167

 2021 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ տեղի կունենա այն անձանց շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Որոշումն ընդունվեց Կառվարության հոկտեմբերի 21-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։ 

Կզորակոչվեն նաև այն քաղաքացինեը, որոնց տրված տարկետումը դադարում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայու­թյուն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2021 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ։

Գործադիրի որոշմամբ՝ զորակոչից խուսափող քաղաքացիների տվյալները կուղարկվեն ոստիկանության համապա­տասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո՝ նրանց վերաբերյալ կազմված նյութերը Քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կառավարություն, զորացրում, ձմեռային զորակոչ, ՊՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon