Հայտնաբերվել է ևս 22 հայ զինծառայողի աճյուն

Պաշտոնական 20.12.2020   15:16   142

Երեկ որոնողական աշխատանքներ կատարող փրկարարական խմբերը Հորադիզից,  Ջաբրայիլից եւ Իշխանաձորից դուրս են բերել 22 զինծառայողի մարմին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, news.am-ի հետ զրուցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Նոյեմբերի 13-ից սկսած ընդհանուր առմամբ դուսր է բերվել 1020 մարմին, որոնողական աշխատանքնները շարունակվում են: Երկրորդ անգամ որոնողական աշխատանքներ են կատարվելու Շուշիի լեռնաանտառային գոտիներում, նաեւ Հադրութի եւ Ջաբրայիլի ուղղություններով»,-ասաց նա:

Ըստ Հունան Թադևոսյանի՝ որոնողական  աշխատանքներին մասնակցում են նաև անհետ կորած զինծառայողների ծնողները, իսկ ռուս խաղաղապահները օժանդակում են բանակցային գործընթացներում։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         պատերազմ Արցախում, զինվորներ, աճյուն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon