ԵԱՀԿ ԺՄԻԳ-ը Հայաստանի իշխանություններին ներկայացրել է բարեփոխումների առաջարկներ

Պաշտոնական 30.01.2020   12:30   210

2019-ին Հայաստանը կարեւորագույն ձեռքբերումներ է արձանագրել ժողովրդավարության ոլորտում, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է ԵԱՀԿ ԺՄԻԳ տնօրեն, դեսպան Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոթիրը, ով չորեքշաբթի օրը հանդես եկավ Վաշինգտոնում, Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի լսումներին.

«2019 ին Հայաստանում գրանցվել է նկատելի դրական առաջընթաց։ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի դիտորտական առաքելությունը հայաստանյան ընտրությունները դրական է գնահատել։ Այսպիսով Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել։ Չենք կարող պահանջել, սակայն կցանկանայինք Հայաստանի իշխանություններին ներկայացնել բարեփոխումների որոշակի առաջարկներ երկու կարեւոր ոլորտում՝ ընտրական օրենսգիրքի եւ դատաիրավական ոլորտի թափանցիկ եւ անկողմնակալ դարձնելու ուղղությամբ»։

ԺՄԻԳ ղեկավարը Կոնգրեսի լսումներին էր հրավիրվել ԵԱՀԿ տարածքում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի խնդիրները քննարկման նպատակով: Բացելով լսումները, կոնգրեսական Ջո Ուիլսոնն ընդգծեց՝ այսօր, հաշվի առնելով նոր մարտահրավերները, ԺՄԻԳ աշխատանքի կարեւորությունն էլ ավելի է մեծանում.

«Ցավալի է, սակայն որոշ երկրներում մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության արժեքների հաստատման ոլորտում բավարար քաղաքական կամք չի նկատվում: Ավելին, ԵԱՀԿ-ի որոշ անդամներ փորձում են խանգարել կազմակերպության մյուս անդամ երկրներին խորացնել ժողովրդավարությունը»:

Ի պատասխան դեսապան Գիսլադոթիրն ընդգծեց՝ մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը ԵԱՀԿ-ի կողմից դիտարկվում են ոչ միայն իրավունքների այլեւ՝ անվտանգության համատեքստում.

«Առանց քաղաքական եւ սոցիալական բազմազանության, առանց անկախ դատական իշխանության, ազատ լրատվամիջոցների եւ հզոր քաղաքացիական հասարակության չի կարող լինել ժողովրդավարություն, իսկ ժողովրդավարությունը նաեւ անվտանգության կարեւոր գրավականն է»:

Խոսելով նոր մարտահրավերների մասին, ԺՄԻԳ ղեկավարն ընդգծեց տեխնոլոգիական առաջընթացի, մասնավորապես, սոցցանցերի խնդիրը.

«Առցանց եւ սոցիալական լրատվական աղբյուրները հաճախ չարաշահվում են խտրականության տարածման եւ նույնիսկ բռնության արմատավորման նպատակով: Այստեղ պետք է հստակ հիշել՝ թվայնացումը չի փոխում իրավական սահմանները, եւ մարդու իրավունքները վավեր են առցանց նույնքան, որքան իրական աշխարհում եւ պետք է նույնքան հստակ պաշտպանվեն»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, ԵԱՀԿ ԺՄԻԳ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon