«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

ԵԱՀԿ ՄԽ–ն Երևանին ու Բաքվին հորդորում է անհապաղ համաձայնեցնել վերիֆիկացիոն մեխանիզմը. հայտարարություն

ԵԱՀԿ ՄԽ–ն Երևանին ու Բաքվին հորդորում է անհապաղ համաձայնեցնել վերիֆիկացիոն մեխանիզմը. հայտարարություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խիստ մտահոգված են Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում շարունակվող բռնությունները:  Համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել, որը հրապարակվել է ԵԱՀԿ պաշտոնական կայքում։

Համանախագահները կոչ են անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին  և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անհապաղ քայլեր ձեռնարկել կողմերի ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կատարելու համար՝ տարածաշրջանին սպառնացող աղետալի հետևանքները կանխելու համար:

«Համանախագահները կրկնում են՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերն անընդունելի են ցանկացած պարագայում: Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ հաստատել հումանիտար հրադադար՝ զոհվածների մարմինների և գերիների փոխանակման համար։ Նրանք կողմերին հորդորում են անհապաղ համաձայնեցնել հրադադարի վերիֆիկացիոն մեխանիզմը:

«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումներից հետո համանախագահները շարունակում են աշխատանքը բոլոր կողմերի հետ՝ ղարաբաղյան խնդրի քաղաքական կարգավորման առարկայական հարցերի շուրջ՝ խաղաղ կարգավորմանը հասնելու համար», - ասված է այսօր տարածված համատեղ հայտարարության մեջ»,- նշված է համանախագահների հայտարարության մեջ: