Էդիկ Բաղդասարյան. Ցնորք է լրիվ, իսկապես ցնորք է 21-րդ դարի հայը

Խոսք 17.08.2021   22:42   386

«Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

Գիտե՞ք Ալիևն ինչու է էդքան ինքնավստահ խոսում, որովհետեւ տեսնում է, որ դու սահմանում համարյա ոչինչ չես անում: Տեսնում է քո խրամատները, քո ինժեներական աշխատանքները: Ինչքան լրագրողներին արգելեք սահման գնալ, ինչքան էլ հարցումներին ընդհանրապես չպատասխանեք, միևնույն է՝ ադրբեջանցիները ամեն ինչ տեսնում են, յուրաքանչյուր սանտիմետր նկարում են, եթե իրենց պետք է լինում: Ալիեւը դիմացը տեսնում է մի ազգ, որը չի ուզում իր սահմանը պաշտպանել ու սրան-նրան է հրավիրում սահմանը պաշտպանելու: Ալիեւը համոզված է, որ դրսից ոչ ոք էլ չի գալու Հայաստանի սահմանները պաշտպանելու, նա ինքը խոսում է այդ «պոտենցիալ եկողների» հետ:

Այնպես որ, այլընտրանք չունենք, դատապարտված ենք ուժեղ բանակ ունենալու: Բոլորը, չգիտես ինչու, սկսել են խոսել ապագայից, ապագա չի կարող ունենալ մի երկիր, որը չի ուզում իր սահմանը պաշտպանել, անհեթեթ է խոսել խաղաղության դարաշրջանի մասին:

Նիկոլ Փաշինյանը խաղաղության դարաշրջան է հայտարարել, իր շրջապատից գոնե մեկը նրան չի՞ բացատրել, որ պարտություն կրողը չի կարող  նույնիսկ խաղաղություն մուրալ: Որեւէ մեկը նրան չի՞ բացատրել, որ խաղաղությունը  հայտարարելով չի լինում: Նրան չեք բացատրե՞լ, որ պարտությունից հետո  Հայաստանը որեւէ բան չի որոշում այլեւս, որ Հայաստանն այլեւս որեւէ լծակ  չունի որեւէ մեկին որեւէ բան պարտադրելու: Դիմումներ ենք գրում միջազգային կառույցներին, զանազան կազմակերպութոյւնների՝ նրանց ինչ-որ պահանջներ ներկայացնելով:

Ցնորք է լրիվ: Չգիտեմ՝ աշխարհում կա՞ մեկ այլ ազգ, որ չուզենա իր սահմանը պաշտպանել:

Ցնորք է լրիվ, իսկապես ցնորք է 21-րդ դարի հայը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Էդիկ Բաղդասարյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon