«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

ԵՄ խորհուրդը Ղարաբաղյան հակամարտության թեման կքննարկի հոկտեմբերի 12-ի նիստում

ԵՄ խորհուրդը Ղարաբաղյան հակամարտության թեման կքննարկի հոկտեմբերի 12-ի նիստում

ԵՄ անդամ 27 երկրների ԱԳ նախարարները հոկտեմբերի 12-ին կայանալիք նիստի ընթացքում քննարկելու են հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ծրագրված հանդիպման արդյունքները։ Ռուսական ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին այսօր Բրյուսելում լրագրողներին  տեղեկացրել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչ։

«Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները բանակցություններ են վարելու Մոսկվայում։ Կտեսնենք հանդիպման արդյունքները և երկուշաբթի օրը կքննարկենք, թե ինչպես ԵՄ-ն կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը։