Կարինե Յարալյան. «Քաղաքական մշակույթ թելադրողը քաղաքական առաջնորդն է»

Քաղաքական 01.06.2021   10:00   212

Արտահերթ ընտրությունների Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) թեկնածու, ԵՊՀ դասախոս Կարինե Յարալյանը գրում է.

Այնպես ստացվեց, որ այս ընտրություններին մասնակցությունս լինելու է ակտիվ` ի աջակցություն Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ-ի): Չնայած երբեք չեմ եղել որևէ կուսակցության անդամ, սակայն քաղաքական դիրքորոշումս միշտ արտահայտել եմ բաց: Այսօր նույնպես կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ն այն ուժն են, որը պետք է մասնակցի երկրի կառավարման գործընթացին: Քանի որ աշխատանքի բերումով ես հիմնականում առնչվում եմ երիտասարդների հետ, մի կարևոր ու տխուր փաստ եմ նկատել.

Լ.Տեր-Պետրոսյանի կերպարի հետ երիտասարդների մեծամասնության ծանոթությունը «միջնորդավորված» է և այդ պատճառով` չափազանց թերի: Եվ այստեղ խոսքը ոչ այնքան վերջին քսան տարիներին Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ ստեղծված «մութուցրտի» կամ «հող հանձնելու» անամոթ եզրույթներով միֆերի (որոնք, ի դեպ, այլևս չեն աշխատում) ու աղավաղված պատկերացումների, որքան մեր երիտասարդների համար անհայտ` բարձր որակի քաղաքական մշակույթի մասին է: Քանի որ քաղաքական մշակույթ թելադրողը քաղաքական առաջնորդն է` ընտրություններին ակտիվ մասնակցելու իմ որոշումը պայմանավորված է նաև այն գիտակցմամբ, որ մենք պարտավոր ենք մեր երիտասարդներին տալ նման քաղաքական մշակույթին հաղորդակից լինելու շանսը:

Հանճարեղ Ի.Բրոդսկին, խոսելով պետության ղեկավարի ընտրության մասին, ասում էր, որ եթե մենք ընտրեինք ղեկավարներին ոչ թե ըստ իրենց քաղաքական ծրագրերի, այլ ըստ ընթերցողական փորձի, ապա աշխարհում կպակասեին վիշտն ու դժբախտությունը: Լ.Տեր-Պետրոսյանի դեպքում նման երկընտրանքը հաղթահարված է. կա երկու կարևոր չափանիշների ունիկալ միացություն, որին, կարծում եմ, մեր հասարակությունն արժանի է:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         արտահերթ ընտրություններ, Կարինե Յարալյան, ՀԱԿ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon