«Երբ «քուչի կամ բազարի» կատեգորիաները թափանցում են պետականության բարձրագույն ոլորտ, ապա վա՛յ այդ պետությանը»

Քաղաքական 28.08.2021   13:00   2491

Յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր իշխանություն, յուրաքանչյուր պաշտոնյա պատասխանատու է իր արատների ու հանցանքների համար, և դրանք չի կարող արդարացնել անցյալից ժառանգած գեներով։ Ոչ մի առողջ հասարակություն, ոչ մի դատարան նման փաստարկ չի ընդունի։ Հետևաբար, Հայաստանի նախկին իշխանությունները պատասխանատու են իրենց արարքների համար, իսկ ներկաներն՝ իրենց։ Համենայն դեպս, մենք երբևէ չենք փորձել մեր արատները բացատրել Խորհրդային համակարգից ժառանգած ավանդույթներով..։ Այդպիսի փաստարկը (կամ «ես էլ քեզ բան ունեմ հիշեցնելու» հնարքը) ոչ միայն անհեթեթ, այլև ծիծաղելի կհնչեր, որովհետև եթե քո նախորդը կաշառակեր, գող կամ խաբեբա է եղել, ապա քեզ ի՞նչն է խանգարում այդպիսին չլինել։

Երբ «քուչի կամ բազարի» կոդեքսի կատեգորիաները թափանցում են պետականության բարձրագույն ոլորտ, ապա վա՛յ այդ պետությանը։

Լևոն Տեր-Պետրոսյան

16.11.2007

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լևոն Տեր-Պետրոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon