Երիտթուրքերն ու դաշնակցությունը

Քաղաքական 11.12.2019   20:00   1305

Հատված Ի. Բեգլարյանի «Զորավար Անդրանիկ. դյուցազնապատում» գրքից
(կրճատումներով)

1908 թվա­կա­նին Աբ­դուլ Հա­միդ Բ-ի իշ­խա­նու­թյու­նը տա­պալ­ված էր, եկել էին Երիտ­թուր­քե­րը: Օս­ման­յան Սահ­մա­նադ­րու­թյան հռ­չա­կու­մից հե­տո Հ.Յ. Դաշ­նակ­ցու­թյան Արևմտ­յան բյու­րոն Ժնևից Պո­լիս է հրավի­րում և լուր ու­ղար­կում Անդրանիկին, թե Կար­միր Սուլ­թա­նը գա­հըն­կեց ար­վեց և նրա տե­ղը ըն­կեր­ներ Թա­լե­աթ և Էն­վեր փաշ­ա­ներն են գրա­վել: Այ­սու­հետ եղ­բայ­րու­թյուն և հա­վա­սա­րու­թյուն պետք է տի­րի Թուր­քի­ա­յի մեջ և հա­յե­րը պետք է պաշ­տոն­ներ ստա­նան Թուր­քի­ա­յի կա­ռա­վա­րու­թյան մեջ և որ մի լավ պաշ­տոն էլ նա­խա­տես­ված է Անդրանիկի հա­մար՝ «Իբրև մեր լա­վա­գույն ըն­կե­րը»։ Անդրանիկը պա­տաս­խա­նում է, որ ին­քը ոչ Սուլ­թա­նի, ոչ էլ ըն­կեր­ներ Թա­լե­ա­թի և Էն­վե­րի հետ եղ­բայ­րա­նալ չի կա­րող և ավե­լաց­նում է.

— Դուք գնա­ցեք, վա­յե­լե­ցեք անոնց հետ, ես թուր­քը լավ կճանչ­նամ, զգուշացեք ձեր այդ նո­րա­գույն ըն­կեր­նե­րից, շատ չան­ցած անոնք ձեր գլուխն ալ պի­տի ու­տեն, ձեր ժո­ղովր­դինն ալ:

Շու­տով Բուլ­ղա­րի­ա՝ Զո­րա­վա­րի մոտ եկան Ակ­նու­նին, Ռու­բեն Զար­դար­յանն ու Վա­հագ­նը: Նրանց ուշ­ա­դիր լսե­լուց հե­տո Անդրանիկն ասում է.

— Ե­րիտ­թուր­քե­րու շե­փո­րած հմա­յիչ կա­խար­դանք­նե­րը թա­կարդ մըն են ձե­զի մե­ջը գցե­լու հա­մար: Կխնդ­րեմ, որ զգույշ ըլ­լաք և Պո­լիս եր­թաք:

Անդրանիկի կան­­­խա­տե­սում­նե­րն իրա­կա­նա­ցան: Ռու­բեն Զար­դար­յանն ու Վա­հագ­նը Կի­լի­կի­ա­յի մեջ կա­խա­ղան հան­վե­ցին:

Երիտ­թուր­քե­րի նոր կա­ռա­վա­րու­թյու­նը ձեռ­նա­մուխ է լի­նում նոր խորհր­դա­րա­նի կազ­մա­վոր­մա­նը: Խորհր­դա­րա­նի ընտ­րու­թյուն­նե­րին պետք է մաս­նակ­ցե­ին բո­լոր ազ­գու­թյուն­նե­րը, այդ թվում նաև հա­յե­րը:

Այս առի­թով Սի­մոն Զա­վար­յա­նը հետևյալ նա­մակն է գրում Զո­րա­վա­րին.

«Սի­րե­լի Պա­րույր (Զո­րա­վա­րի կեղ­ծա­նու­նը) Մուշ­ի և Սա­սու­նի ժո­ղո­վուրդն այս ան­գամ իր ցան­կու­թյու­նը կհայտ­նի ձեզ ընտ­րել Օս­ման­յան Փար­լա­մեն­տի ան­դամ, պր. Գե­ղամ Տեր-Կա­րա­պետ­յա­նի տեղ: Կը փա­փա­քինք, որ խոս­տումդ տաս: Ձերդ Զա­վար­յան»։

Այս առա­ջար­կը Զա­վար­յա­նը կրկ­նում է մի քա­նի ան­գամ, և վեր­ջա­պես Անդրանիկը պա­տաս­խա­նում է. «Սի­րե­լի ըն­կեր, նա­մակ­ներդ ստա­ցած եմ և զար­ման­քով կար­դա­ցած, ե՞ս ուր, Օս­ման­յան փար­լա­մեն­թի ան­դամ ըլլալն ուր: Այդ ոճ­րա­գործ­նե­րու ոհմակ­ները, որոնք հոդ նս­տած են, ես անոնց չեմ հա­վա­տար և երկ­րորդ, որ իմ գործս չէ հոդ գալը, այդ աթո­ռին վրայ նս­տիլ: Ես կփա­փա­քիմ, որ օր­ մը պատ­վով մեռ­նիմ: Ոչ այդ աթո­ռը, ոչ այդ պաշ­տո­նը, ոչ ալ 50 ամ ոս­կի ամ­սա­կա­նը կու­զեմ: Զիս հան­գիստ մղե­ցեք իմ բուլ­ղա­րա­կան հա­մեստ հյու­ղա­կիս մեջ: Ես կը նա­խընտ­րեմ հոս ճա­կա­տես քր­տին­քով, բազ­կիս ու­ժով ցո­րեն, գա­րի, լո­բիա և գետ­նախն­ձոր ցա­նել և մշա­կել ու ապրել, քան թե գալ ու փար­լա­մեն­թի ան­դամ ըլլալ: Բո­լոր ըն­կեր­նե­րուս բարև, Վառ­նա, Բուլ­ղա­րի­ա ձերդ Պա­րույր»:

Եր­կար հոր­դոր­նե­րից դրդ­ված Անդրանիկը 1909 թվա­կա­նին կեղծ անձ­նագ­րով Բուլ­ղա­րի­ա­յից մեկ­նում է Պո­լիս: Այս­տեղ նա հան­դի­պում է Հ.Յ.Դաշ­նակ­ցու­թյան վերնախավի հետ: Նրան ըն­դու­նում են Ակ­նու­նին, Վարդ­գես Սե­րեն­կի­վել­յա­նը, Ռու­բեն Զար­դար­յա­նը, Հա­րու­թյուն Շահ­րիկ­յա­նը (Ատոմ), Ար­մեն Գա­րոն և ու­րիշ­ներ։ Հինգ ժամ Անդրանիկին համոզում են, թե թուր­քերն այլևս թույլ չեն տա ոչ մի կո­տո­րած: Հե­րո­սը չի հա­մոզ­վում:

— Եթե թուր­քերն ան­կեղծ են, ին­չու՞ զի­նա­թափ չեն ըներ Տիգ­րա­նա­կեր­տեն մինչև Պար­սից սահ­մա­նագ­լու­խը գտն­վող 160 հազար քր­դե­րը` մեզ հար­մար առի­թին կո­տո­րել տա­լու:
Մա­լամ­յա­նը (Ակ­նու­նին) ասում է.

— Անդ­րա­նիկ ջան, այլևս ոչ մեկ հա­յու քի­թը պի­տի չա­րին­վի, ին­չու՞ այդ­քան հո­ռե­տես ես:

Իսկ պառ­լա­մեն­տի ան­դամ Վազ­գենն ավե­լաց­նում է.

— Որ Պոլ­սում մնաս, քեզ լավ պաշ­տոն կտան,- և առա­ջար­կում է ծա­նո­թաց­նել Կ.Պոլ­սի ոս­տի­կա­նու­թյան պե­տի հետ:

— Դա այն Ալի փաշ­ան չէ՞, որ Սա­սու­նի, Տալ­վո­րի­կի, «Զբո­սանք» թա­ղի բնակ­չու­թյա­նը կո­տո­րել տվավ եկե­ղե­ցու մեջ և հե­տո ալ այ­րել տվավ զայն։ Ես այդ գա­զա­նին դեմ երեք ան­գամ կռ­ված եմ: Հի­մա կու­զեք, որ իմ ձեռքս դնեմ անոր ար­յու­նոտ ձեռ­քե­րուն մե՞ջ և ըսեմ՝ երեկ կռիվ կը­նեինք, այ­սօր ըն­կեր ըլլանք,- այ­նու­հետև շա­րու­նա­կում է.- Խերը տե­սանք, բայց գո­նե ժո­ղովր­դին մի խա­բեք»:

Եվ «Մնաք բա­րով» ասե­լով հեռա­նում է Եգիպ­տոս:

Անդրանիկի կան­խազ­գա­ցու­մը չուշ­ա­ցավ: 1909 թվա­կա­նի ապ­րի­լին թուր­քե­րը Ադա­նա­յում մեծ կո­տո­րած սար­քե­ցին: Ջար­դը տա­րած­վեց Կի­լի­կի­ա­յից մինչև Սի­րի­ա և Քե­սապ: Այս ջար­դի հետևան­քով զոհ գնա­ցին 30 հազար հա­յեր: Ջար­դը կազ­մա­կեր­պել էին երիտ­թուր­քե­րի առաջ­նորդ­ներ մար­դա­կեր Թա­լե­աթն ու Էն­վե­րը:

Թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը, ինչ­պես միշտ, ան­մե­ղի կեցվածք է ըն­դու­նում` ասե­լով, որ դա կատարել են հան­ցա­գործ տար­րե­րը` միտք ու­նե­նա­լով թա­լա­նել հա­յե­րին և կոչ է անում չհա­վա­տալ այն «զր­պար­տանք­նե­րին», որ իբրև թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը տեղ­յակ է եղել: Այս առի­թով գու­մար­վում է թուր­քա­կան պառ­լա­մեն­տի ժո­ղով, որ­տեղ նույն­պես, որոշ ղե­կա­վար­ներ կեղծ դի­մակ հա­գած իբրև թե դա­տա­պար­տում են այդ չա­րա­գործ­նե­րին: Առա­ջարկ­վում է քն­նել այդ գոր­ծը և հա­տուկ քնն­չա­կան խումբ է ստեղծ­վում, որը հե­տա­գա­յում կոծ­կում է այդ դեպ­քի իրա­կան առիթն ու կազ­մա­կեր­պիչ­նե­րին: Հ.Յ.Դաշ­նակ­ցու­թյունն այս ան­գամ էլ փոր­ձում է հա­վա­տալ թուրք կա­ռա­վա­րու­թյա­նը և հան­դես է գա­լիս հետևյալ հայ­տա­րա­րու­թյամբ. «Դաշ­նակ­ցու­թյու­նը՝ հա­վա­տա­րիմ իր սկզ­բունք­նե­րին և գոր­ծե­լա­կեր­պին պի­տի շա­րու­նա­կե նույն թա­փով և ավե­լի լայն ծա­վա­լով հա­մա­գոր­ծակ­ցել երի­տա­սարդ թուրք կու­սակ­ցու­թյան և մտա­վո­րա­կա­նու­թյան հետ՝ ի պաշտ­պա­նու­թյուն սահ­մա­նադ­րու­թյան և հա­մա­խմբել այդ գործունեության շուրջ այն բոլոր դիմադիր տարրերը՝ հայ և օտար, որոնք գիտակցություն և նպատակ ունեն պաշտպանելու նոր կարգերը, ինչպես նաև ժողովրդի կե­ղեք­ված դա­սին շա­հե­րը և այլն» (Վա­հան Փա­փազ­յան, «Իմ Հուշ­ե­րը», Հա­տոր Բ, էջ 124, Զէլեպ­յան, «Անդ­րա­նիկ», էջ 259)։

Ար­ժե այս առի­թով մեջ բե­րել Ար­շակ Չո­պան­յա­նի մար­գա­րե­ա­կան խոս­քե­րը. «Այն օրը, որ Դաշ­նակ­ցու­թյան ծայր հուժ­կու աջակ­ցու­թյան շնոր­հիվ թուր­քա­կան ար­դի ռե­ժի­մը տա­պա­լի և սահ­մա­նադ­րու­թյուն հաս­տատ­վի, ԺԷ­ՕՆ թուր­քե­րը ոչ մեկ ազ­գի գո­յու­թյու­նը պի­տի ըն­դու­ներ Տաճ­կաս­տա­նին մեջ, բա­ցի Օս­ման­յան ազգ­յան, նույ­նիսկ ար­յու­նով հաս­տատ­ված այդ սահ­մա­նադ­րու­թյու­նը, պի­տի իբր զենք գոր­ծա­ծեն «հայ­կա­կան դա­տը» վերջ­նա­պես սպա­նե­լու հա­մար… Ահա հե­ռա­պատ­կե­րը, որ կը ներ­կա­յա­նա այն ապա­գա­յին, ուր հայ թուրք նի­զա­կակ­ցու­թյու­նը հա­ջո­ղի Օս­ման­յան սահ­մա­նադ­րա­կան ռե­ժի­մը մը հասց­րի»: (Մուշ­եղ Ար­քե­պիս­կո­պոս, «Հայ­կա­կան մղ­ձա­վանջ­նե­րը», էջ 65, Չե­լեպ­յան, «Անդ­րա­նիկ», էջ 260):

Ադա­նա­յի ջար­դե­րի լուրն առ­նե­լով` Անդրանիկը վշ­տա­ցած մի նա­մակ է գրում Ակ­նու­նուն. «Երա­նի թե հայ և թուրք եղ­բայ­րու­թյունն այդ­քա­նով վեր­ջա­նար, լավ գիտ­ցեք, որ երբ առի­թը գտ­նեն, ըն­կեր Թա­լե­աթ­ներ ձեզ ալ կո­տո­րել պի­տի տան»: («Զո­րա­վար Անդ­րա­նիկ կը խո­սի», Փա­րիզ 1921 թ., էջ 14):

Տա­րի­ներ հե­տո Ար­մեն Գա­րոն` Ան­կախ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ներ­կա­յա­ցու­ցի­չը, պետք է հայ­տա­րա­րեր.

— Ես այ­սօր կը խոս­տո­վա­նիմ, թե Անդ­րա­նի­կը մի­ակ մարդն էր, որ չխաբ­վե­ցավ թուր­քե­րեն և չշ­լա­ցավ պաշ­տոն­նե­րեն:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Անդրանիկ Օզանյան, ՀՅԴ, Երիտթուրքեր

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon