«Եթե Վահրամ Ավետիսյանն է ձեր թեկնածուն, հետ բերեք Գյուլումյանին ու Թոխյանին»

Կարևոր 29.07.2020   19:40   646

Կառավարությունը պնդում է՝ ՍԴ դատավորի թեկանծու Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը ներկայացրել են հաշվի առնելով նրա կենսագրությունը: Բայց քննադատները հիշեցնում են նաև նրա հոր՝ Դավիթ Ավետիսյանի գործունեությունը՝ 2008-2016 թվականներին եղել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը, քննել է նաև Մարտի 1-ին առնչվող գործեր։ 

Դատապարտվածների ու զոհերի հարազատների ձևակերպմամբ՝ «իրավապահների շինծու մեղադրանքները վերջնականապես հաստատվում էին հենց Վճռաբեկ դատարանի քրեական պալատում»։

Տարածած հայտարարությամբ նրանք նաև խոսել էին շահերի հնարավոր բախման մասին, եթե ՍԴ հասնի Վահրամ Ավետիսյանի հոր պատասխանատվության հարցը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է  փաստաբան Նինա Կարապետյանցի և «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ:


Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալների և զոհերի հարազատների առաջին հայտարարությունը Վահրամ Ավետիսյանին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին 

Քաղբանտարկյալների և Մարտի 1-ի զոհերի հարազատների երկրորդ հայտարարությունը` ընդդեմ ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածության 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արմեն Մարտիրոսյան, Մարտի 1-ի գործ, Նինա Կարապետյանց, ՍԴ, Վահրամ Ավետիսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon