Քաղբանտարկյալների և Մարտի 1-ի զոհերի հարազատների երկրորդ հայտարարությունը` ընդդեմ ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածության

Կարևոր 27.07.2020   21:37   582

Քաղբանտարկյալների և Մարտի 1-ի զոհերի հարազատների 2-րդ հայտարարությունը` ընդդեմ ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածության

«Կառավարության առաջարկած ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը, իր տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշել է. «Տարբեր լրատվամիջոցների, ֆեյքերի և հայտնի անհայտների հրապարակումներին արձագանքելը, նրանց որևէ փաստարկ ներկայացնելն անիմաստ է, քանի որ ակնհայտ են այդ հրապարակումներն իրականացրած անձանց նեղ անձնական, հատվածական և խմբային շահերը, հայտնի են այդպիսի հրապարակումների հեղինակների մասնագիտական հատկանիշները և բարոյական կերպարը»:

Վահրամ Ավետիսյանի այս հայտարարության պահին հրապարակային բողոքով հանդես էինք եկել միայն մենք` քաղբանտարկյալներս և մարտիմեկյան ոճրագործության զոհերի հարազատները:

Ուստի «նեղ անձնական, հատվածական և խմբային շահերով» առաջնորդվողներ վիրավորական արտահայտությամբ, Ավետիսյանն ակնհայտորեն նկատի է ունեցել մեզ` ս.թ. հուլիսի 25-ի հայտարարությունը ստորագրած քաղբանտարկյալներին և Մարտի 1-ի զոհերի հարազատներին:

Ըստ այդմ, ևս մեկ անգամ պնդում ենք, որ նման նեղմիտ, պարծենկոտ և փոքրոգի անձնավորությունն իսկապես իրավունք չունի տեղ զբաղեցնելու Սահմանադրական դատարանի կազմում»:


Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալների և զոհերի հարազատների առաջին հայտարարությունը Վահրամ Ավետիսյանին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՍԴ, Մարտի 1-ի զոհերի հարազատներ, Վահրամ Ավետիսյան, Մարտի 1-ի գործ, քաղբանտարկյալներ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon