Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է վարձկանների օգտագործումը Ղարաբաղում

Արցախ 17.03.2021   10:30   120

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հաստատել են, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ է տեղափոխել Արցախ:

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է վարձկանների օգտագործումը Ղարաբաղում։ Ինչպես նշվում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հաստատել են, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ:

«Ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ՝ Թուրքիան սիրիացի վարձկաններին տեղափոխել է Լեռնային Ղարաբաղ։ Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների օգտագործումը Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում։ Դա միջազգային իրավունքի խախտում է»,- ասվում է բանաձևի տեքստում։

Հիշեցնենք` Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:

Սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստացել ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել էին ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         վարձկան ահաբեկիչներ, Թուրքիա, ԼՂ, ԵԽ, պատերազմ Արցախում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon