«  Ապրիլ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության ներկայացուցիչը՝ հայ գերիների հարցով քվեարկության մասին

ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության ներկայացուցիչը՝ հայ գերիների հարցով քվեարկության մասին

ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության անդամ, պատգամավոր Սերգեյ Պախոմովն անդրադարձել է ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիների հարցի քվեարկությանը:

«Այս հարցի քվեարկության ժամանակ ամբողջ պատվիրակության մոտ տեխնիկական խափանում է տեղի ունեցել: Մենք նույնպես այնքան էլ չենք հավատում զուգադիպությունների»,- գրել է նա Instagram-ում՝ պատասխանելով օգտատերերից մեկի այն հարցին, թե ինչու է ինքը դեմ քվեարկել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի օրակարգում հայ ռազմագերիների հարցը ներառելուն:

Պախոմովը հավելել է, որ պատվիրակության անդամները համապատասխան դիմում են ներկայացրել:

Նշենք, որ հայ ռազմագերիների հարցն ընդգրկվել է ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում: