Աշխարհ
Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը թվիթերյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման խնդրին: Նախարարության կատարված գրառմանը արտաքին քաղաքական գերատեսչությունը կցել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 5-ի հայտարարությանը:
«Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին: Մայիսի 4-ին Ադրբեջանում պահվող երեք հայ գերիների ազատ արձակումը դրական քայլ է այդ ուղղությամբ»,- նշել է Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը: