Գեղարքունիքում ադրբեջանական ԱԹՍ–ի հարվածից վիրավորված երեխայի վիճակը ծանր է

Հասարակություն 14.10.2020   17:31   1509

Գեղարքունիքում ադրբեջանական ԱԹՍ–ի հարվածից վիրավորված 14-ամյա երեխան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց բուժկենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։

«Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Երեխան վնասվել է անօդաչու թռչող սարքի հարվածից, երբ մեքենայով գնալիս է եղել դաշտ հողագործական աշխատանքի նպատակով։ Ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ։ Դրենավորվել է։ Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր է»,– ասաց նա։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գեղարքունիք, երեխա, պատերազմ Արցախում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon