Գերությունից վերադարձածը՝ Փաշինյանին. «Գերության մեջ պահ է գալիս՝ չես ուզում արթնանալ, որ ոչինչ չզգաս» (տեսանյութ)

Կարևոր 08.06.2021   19:00   2172

ՀԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը պատերազմի մասնակիցների հետ

Հանդիպմանը մասնակցում են ՀԱԿ փոխնախագահներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, պատգամավորի թեկնածու, 44-օրյա պատերազմի մասնակից և ադրբեջանական գերությունից վերադարձած Պերճ Ավետիսյանը։

Պատերազմ անցած, մանավանդ գերության մեջ հայտնված մարդու նկատմամբ այդպիսի արտահայտություն երբեք չի կարելի անել: Պատերազմի մասնակիցների հետ ՀԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Պերճ Ավետիսյանը։

«Ես շատ դժվար ճանապարհ եմ անցել. Երբ Փաշինյանն ասում է` ոչինչ, գերիները թող 1-2 ամիս այնտեղ համբերեն, մեզ հետո կներեն, ես էլ ասում եմ, որ ոչ ոք, եթե չի եղել գերության մեջ, չի կարող ասել, թե գերին ինչպես է զգում իրեն և արդյո՞ք վերադառնալուն պես կների իր այդ պահվածքը։ Երբ մարդ գերության մեջ է լինում, գիշերը քնում է` մի պահ է գալիս, որ նա չի ցանկանում առավոտյան արթնանալ, որ այդ դժվարություններն այլևս չտեսնի»,–ասաց Պերճ Ավետիսյանը։

Նրա խոսքով` իր ասածը կարող են որպես դիտողություն ընդունել ՀՀ կառավարության անդամները, եթե նրանք էլ համակարծիք են Փաշինյանի հետ: Ավետիսյանը հավելեց` Փաշինյանի արտահայտությունն ուղղակի անընդունելի է։

Նշենք, որ Պերճ Ավետիսյանը գերության մեջ է եղել 2 ամիս։

Հիշեցնենք, Փաշինյանն այսօր հայտարարել է. «Եթե մեր գերիները վերադարձած լինեին 1-2 ամիս առաջ, նրանք էլի 1-2 ամիս ուշացումով վերադարձած կլինեին»: Երեկ էլ ասել է. «Գերիները մեզ կներեն մի ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար...»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         պատերազմ Արցախում, գերիներ.ռազմագերիներ, Պերճ Ավետիսյան, ՀԱԿ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon