Գիշերային ժամերին լռությունը խախտող օբյեկտները կտուգանվեն

Պաշտոնական 17.12.2019   10:00   364

Երևան համայնքի վարչական տարածքում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կարգելվի ժամը 23:00-ից մինչև 7:00-ն խախտել լռությունը կամ գիշերային անդորրը: Որոշումը կայացվեց Երևանի ավագանու դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում:

Քաղաքապետարանի կողմից շրջանառվող նախագծի համաձայն՝ վարչական շրջանների ղեկավարների հետ քննարկումների արդյունքում որոշվել է, որ այդ ժամերը լինելու են 23:00-ից մինչև 7:00-ն:

Դեկտեմբերի 16-ի ավագանու արտահերթ նիստի ժամանակ նախագծի զեկուցողը հայտարարեց, որ օրենքը խախտողները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի մինչեւ 300-ապատիկի չափով, իսկ կրկնակի իրավախախտման համար տուգանքի չափը կարող է կազմել 1 մլն դրամ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon