«Հաղթելու ենք, քանի որ նահանջի տեղ չունենք, քանի որ կամավորներն իրար հերթ չեն տալիս գրանցվելու»

Խոսք 29.09.2020   10:20   7860

Որպես կամավորներ առաջնագիծ են մեկնում նաև հայաստանյան մի շարք նախարարների որդիներ, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հաղթելու ենք, քանի որ սա սուրբ հող է, քանի որ նահանջի տեղ չունենք, քանի որ կամավորներն իրար հերթ չեն տալիս գրանցվելու, քանի որ նախարարների որդիները կամավոր են գրվում: Հպարտ եմ քեզանով հայ ժողովուրդ»,–գրել է Հովհաննիսյանը։

Նշենք, որ հազարավոր մարդիկ զինկոմիսարիատների դիմաց սպասում են իրենց հերթին։ Կամավորների մեջ քիչ թիվ չեն կազմում նաև կանայք։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արծրուն Հովհաննիսյան, կամավորներ, պատերազմ Արցախում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon