«  Ապրիլ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Հարությունյան. Այսօր պարզվում է, որ այդ հայկական Նապոլեոնն ընդհանրապես կապ չունի պատերազմի հետ

Հարությունյան. Այսօր պարզվում է, որ այդ հայկական Նապոլեոնն ընդհանրապես կապ չունի պատերազմի հետ

«Ազատություն» TV-ի եթերում «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդաշարի հյուրն է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

«Փաշինյանի՝ խորհրդարանում ելույթը լսելիս մտովի շատ արագ տեղափոխվեցի 2020-ի հուլիս, երբ ինքն իրեն ներկայացնում էր որպես վեհ, մեծ ռազմական գործիչ, թե Տավուշում ինչ փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցիների նկատմամբ, եթե դա կարելի էր մարտ կոչել։ Բանակի կեսին բարձրագույն պարգևներ շնորհեց, տարավ Սարդարապատում նշեց, ինքն իրեն արդեն հայկական Նապոլեոն էր երևակայում։

Եւ հանկարծ այսօր պարզվում է, որ այդ հայկական Նապոլեոնն ընդհանրապես կապ չունի պատերազմի հետ, տեղյակ չէ, գեներալներն են վարել պատերազմը։

Այդ ելույթում վարչապետին ոչ վայել բաներ շատ կային, ակնհայտ, ակնառու ստախոսություններ, ժամանակ առ ժամանակ ցուցադրվող հայերենի ցածրագույն՝ փողոցային մակարդակ»:

Ամբողջական՝ տեսանյութում