Հայ Առաքելական Եկեղեցին նշում է

Օրացույց 18.11.2021   09:45   57

Ս. Աբրահամի և Խորենի, Կոզմայի և Դամիանոսի հիշատակության օրը

  • Ս. Աբրահամը և Խորենը Ղևոնդյանց աշակերտներից են: Իրենց ուսուցիչների նահատակությունից հետո աքսորվում են Ասորեստան: Շրջակայքի քրիստոնյաների կողմից հարգանքի են արժանանում իբրև կենդանի խոստովանողներ: Ս. Խորենը չի դիմանում զրկանքներին և մահանում է աքսորավայրում, իսկ Ս. Աբրահամը վերադառնում է Հայաստան` դառնալով Բզնունիքի եպիսկոպոսը` խաղաղ մահվամբ ավարտելով իր կյանքը:
  • Ս. Կոզման և Դամիանոսը, ովքեր նաև «անարծաթ բժիշկներ» են անվանվում, ծնվել և ապրել են երրորդ դարի վերջերում, Արաբիայում: Դաստիարակվել են իրենց առաքինի մոր կողմից և նրա հորդորով իրենց բժշկական գիտելիքներն օգտագործել են` տեղից տեղ շրջելով և ձրիաբար բուժելով հիվանդներին: Դիոկղետիանոսյան հալածանքների օրերին քրիստոնյա եղբայրները ձերբակալվում են, չարչարվում, ապա նահատակության պսակն են ընդունում` գլխատվելով 285 թվականին:
  • Ս. Աստվածատուրը նահատակվել է պարսից Խոսրով արքայի ժամանակ: Նա պարսից մոգ էր, ով Դենշապուհի հետ գալիս է Հայաստան ու այստեղ տեսնելով Ս. Գրիգորիս Ռաժիկի նահատակությունը՝ հավատում է Քրիստոսին և մկրտվում: Նահատակվում է պարսիկների կողմից` թաղվելով Դվինում` Ներսես Բ կաթողիկոսի ձեռքով:

Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-11-17, 2023-09-07, 2024-11-25, 2025-12-22, 2026-12-21, 2027-11-18, 2028-09-07, 2029-09-06, 2030-11-25.

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         եկեղեցական տոներ, Հայ Առաքելական Եկեղեցի

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon