Հայ Ազգային Կոնգրեսի քարոզարշավը Կոտայքի մարզում

Քաղաքական 14.06.2021   14:00   259

Հայ Ազգային Կոնգրեսի երեւանյան ընտրարշավն արդեն բավականին լուրջ արդյունքներ է տվել։ Այս մասին այսօր Կոտայքի մարզում քարոզարշավի ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ 

Նա քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ կիսվեց Գյումրիում և Վանաձորում ընտրարշավի տպավորություններով․

«Խոշոր քաղաքներում տեսնում ենք, որ ժողովուրդն արդեն կարծես ուզում է դուրս գալ Նիկոլ- Ռոբերտ երկընտրանքից, որովհետեւ այդ երկընտրանքը Հայաստանը որեւէ տեղ չի տանում եւ, մենք տեսնում ենք, որ աստիճանաբար ժողովուրդը թեքվում է դեպի Հայ Ազգային Կոնգրես և ավելի սրտին մոտ է ընդունում այն գաղափարը, որ երկրի կայունացման՝ ներքին եւ արտաքին վտանգների դիմակայման առումով լավագույն կառավարիչը կարող է լինել մեր պետության առաջին նախագահը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Դա արդեն զգացվում է»։

Զուրաբյանն ասաց, որ այս ընտրությունները նվաստացուցիչ պարտության արդյունք են և  հետպատերազմյան ժամանակաշրջանում մեր ժողովուրդը գտնվում է բավականին ընկճված վիճակում․

«Բնականաբար, ոչ մի ընտրությունների հավես չունի։ Դա վերաբերում է բոլոր քաղաքական ուժերին, մարդիկ ուղղակի չեն ցանկանում գալ հավաքների, միտինգների եւ այլն։ Օրինակ՝ Վանաձորում մենք պարզեցինք, որ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքում 300-400 մարդ է եղել՝ Փաշինյանը հետը բերել է «կալոնայով», վանաձորցի 30-40 մարդ է մասնակցել։ Ե՛վ Նիկոլ Փաշինյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը խաբեությամբ են զբաղվում, նույն մարդկանց տանում են միտինգից միտինգ և տպավորություն են ստեղծում` իբր ժողովրդի հետաքրքրություն կա։ Իրականում նման բան չկա»։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ընտրաքարոզ, Կոտայք, ՀԱԿ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon