Կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 489- ով

Պաշտոնական 11.07.2020   11:03   3320

Հուլիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 31392 դեպք, որոնցից 19419-ն` առողջացած, 559-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11234 պացիենտ:

Երեկ 1888 թեստ է արվել, ընդհանուր՝ 133104:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 489 նոր դեպք և 710 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ.

պացիենտները եղել են 67 (տղամարդ), 71 (կին), 76 (կին), 79 (տղամարդ), 93 (տղամարդ), 67 (տղամարդ), 71 (կին), 71 (կին), 78 (կին), 95 (կին), 70 (տղամարդ), 59 (կին) և 80 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 180 է:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Նիկոլ Փաշինյան, Արսեն Թորոսյան, կորոնավիրուս, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon