Հայաստանում ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական ընտրակարգով` առանց ռեյտինգային քվեարկության

Կարևոր 01.04.2021   19:00   110

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագիծն ընդունվեց 82 կողմ ձայներով։ 

Նշենք, որ ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը։

Փոփոխությունների համաձայն` ընտրությունների անցկացումը կլինի միայն համամասնական ընտրակարգով` առանց ռեյտինգային քվեարկության։

Նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, սակայն որոշվել էր այն այսօր հրատապ ընթացակարգով քննարկել արտահերթ նիստում։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԸՕ, համամասնական ընտրակարգ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon