ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի նոր հարձակումը տեղի է ունենում Թուրքիայի արտգործնախարարի՝ Բաքու այցի ընթացքում

Պաշտոնական 06.10.2020   16:29   121

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ընդգծում է, որ Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդի սկսած լայնամասշտաբ գրոհը տեղի է ունենում Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Բաքու այցի ընթացքում և ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունից ժամեր անց:  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ  ԱԳՆ-ն:

«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդի կողմից լայնամասշտաբ գրոհ սկսելու պաշտպանության բանակի տեղեկությանը:

Արցախի ՊԲ-ից ստացված տեղեկությունների համաձայն՝ այսօր՝ կեսօրին մոտ, Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ գրոհ է սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ:

Այս գործողությունը տեղի է ունենում Թուրքիայի ԱԳ նախարար Բաքու այցի ընթացքում և ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունից ժամեր անց։
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         պատերազմ Արցախում, ՀՀ  ԱԳՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon