ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ գերեվարված վեց 6 զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով
Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան գերեվարված վեց հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից, մայիսի 27-ի վաղ առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս գերեվարված հայ զինծառայողների իրավունքների պաշտպանության համար ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Դատարանի կանոնների 39-րդ Կանոնի ներքո Եվրոպական դատարան է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու դիմում։
Ներկայացված դիմումի նպատակն է երաշխավորել գերեվարված անձանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի եւ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը։
ՀՀ ՊՆ-ն հավաստիացնում է, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանցիների կողմից 6 հայ զինծառայողների գերեվարումը տեղի է ունեցել Հայաստանի տարածքում՝ հրապարակելով տեղանքի մանրամասն քարտեզ:
ՊՆ-ն քարտեզի լուսանկարին կից հրապարակել է հետևյալ հաղորդագրությունը.
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈՒ կողմից վեց հայ զինծառայողի գերեվարման փաստի վերաբերյալ։ Մեկ անգամ հայտարարում ենք, որ հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և չեն հատել սահմանը։ Հրապարակում ենք տեղանքի մանրամասն քարտեզը»։