«  Նոյեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

ՀՀ ՊՆ. Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում իրավիճակը հարաբերական կայուն է

ՀՀ ՊՆ. Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում իրավիճակը հարաբերական կայուն է

 Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում իրավիճակն այս պահին հարաբերական կայուն է. կրակոցներ չկան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, որտեղ այսօր ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել, հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։ Ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման նպատակով։

Հայկական կողմից տուժածներ չկան։

Հավելենք, որ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա է մտել՝ չի համապատասխանում իրականությանը»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։ Ցերեկային ժամերին իրադրությւոնը շարունակում էր լարված մնալ։

Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ կատարվող իրադարձություններն ադրբեջանական կողմի ճնշումների շարունակությունն է, նրանք նպատակ ունեն դեպի Նախիջևան միջանցք ստանալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։