«  Օգոստոս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

ՀՀ ՊՆ խոսնակ. Շրջանառվող տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում

ՀՀ ՊՆ խոսնակ. Շրջանառվող տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում

Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Տեղեկությունը ֆտյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

ՀՀ Պն խոսնակը գրել է, որ ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 95 կրակոց:

Խախտումները եղել են Կոթիի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 2, Զանգակատան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 6 անգամ։

«Ինչ վերաբերում է օդային իրադրությանը, ապա շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»,–գրել է Ստեփանյանը։