«  Հուլիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

ՀՀ ԶՈւ հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու

ՀՀ ԶՈւ հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու

Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Ժամը 02:00-ից հետո, մինչև հիմա իրավիճակը դիրքերում հանգիստ է։

Հաղորդագրությունում ասվում է, որ մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։
ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու։