«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Հովհաննես Հովհաննիսյան. Այս բարձիթողի իրավիճակը սկսում է սպառնալ մարդկանց ֆիզիկական ու հոգեբանական անվտանգությանը

Հովհաննես Հովհաննիսյան. Այս բարձիթողի իրավիճակը սկսում է սպառնալ մարդկանց ֆիզիկական ու հոգեբանական անվտանգությանը

Խստորեն դատապարտում եմ Բաց հասարակության հիմնադրամների մոտ օրեր շարունակ տեղի ունեցող «ակցիան»՝ մի խումբ անհասկանալի զանգվածի կողմից, որոնք, սնվելով անհայտ ֆինանսական աղբյուրներից, օրեր շարունակ վիրավորում են մարդկանց, խոչընդոտում հիմնադրամի բնականոն գործունեությանը։

«Պիկետչիկները» երեկ վերջնականապես անցան բոլոր սահմանները՝ լկտի հարձակում գործելով Լևոն Բարսեղյանի նկատմամբ։

Ես կարծում եմ ՀՀ պատկան մարմինները ուշացել են համապատասխան գնահատական տալուց այս բարձիթողի իրավիճակին, որն արդեն սկսում է սպառնալ մարդկանց ֆիզիկական ու հոգեբանական անվտանգությանը։

ՀԳ։ Նաև հասկանում եմ, որ իրենց ուզածն էլ հենց սկանդալն է, որ, հավանաբար, «զակազչիկներից ավելի շատ փող կպցնեն», դրա համար երկար ժամանակ անտեսում էի, բայց երեկ սահմանները լրիվ անցան։

Հովհաննես Հովհաննիսյան