Հովհաննիսյան. «Արցախի հյուսիսում հակառակորդը ակտիվ է.hարվածում են հրետանին, ՕՀՄ-ները»

Պաշտոնական 30.09.2020   10:30   133

Արցախի հյուսիսում հակառակորդը ակտիվ է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հարվածում են հրետանին, ՕՀՄ-ները»,– գրել է նա Facebook–ի իր էջում։

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։

Օդում են նաև Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները։

«Աշխարհ առաջին խաչակիրները, քաղաքակրթության ջահակիրները կենաց ու մահու կռիվ են տալիս խավարի ու չարի դեմ, ցեղասպանների ու ահաբեկիչների դեմ», - ֆեյսբուքի իր էջում գրել է Հովհաննիսյանը:

Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ։ Կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ։ Օդաչուների թուրքերենով խոսակցությունները արձանագրված են։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon