«  Հունվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Հովիկ Չարխչյան. «Աչքիդ առաջ մեղավորն ապրի ու դու մտածես անմեղ չմնալու մասին»

Հովիկ Չարխչյան. «Աչքիդ առաջ մեղավորն ապրի ու դու մտածես անմեղ չմնալու մասին»

Տեսնես ու չխենթանաս, լսես ու չկորցնես բանականությունդ, ըմբռնես ու շարունակես մնալ ոտքերի վրա: Աչքիդ առաջ մեղավորն ապրի ու դու մտածես անմեղ չմնալու մասին: Քեզնից վերցնեն, քոնը տանեն, դրժեն ու դավեն, դու անզորության մեջ մի զորություն չգտնես ավարառության դուռը փակելու համար:

Հողին հանձնես, հետո հողին հանձնես, հետո էլի հողին հանձնես, հողը հագենա, հողը լիանա, հողը զարմանա քո զոհաբերման համար, բայց դու էլի չիմանաս, թե ինչու եղածը տվեցիր հողին:

Արյունդ դառնա պղտոր, արյունդ դառնա թանձր, արյունդ հոսի ու չլերդանա, դու վիրակապ չգտնես վերքդ փակելու համար:

Դու չճանաչես ինքդ քեզ, դու երես թեքես քեզնից, դու զղջաս քո ամեն ապրած օրվա համար ու չվստահես հիշողությանդ, չհավատաս, որ եղել ես ուրիշ, որ նահանջել ես, բայց չես պարտվել, ընկրկել ես, բայց չես հանձնվել, խոցվել ես, բայց չես մեռել:

Իմանաս չիմացածդ: Հաղթես ինքդ քեզ: Հաղթես ուրացողին:

Հովիկ Չարխչյան


Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 72 հերոս զինծառայողի անուն։

Ֆիզուլի-Մատաղիս-Հադրութ-Ջաբրայիլ ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն: