«  Հուլիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Հուլիսի 23-ին ծանր վիրավորում ստացած Արման Աթասյանը գիտակցության է եկել. news.am

Հուլիսի 23-ին ծանր վիրավորում ստացած Արման Աթասյանը գիտակցության է եկել. news.am

Հուլիսի 23-ին Գեղարքունիքի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպի հետեւանքով ծանր վիրավորում ստացած Արման Աթասյանը գիտակցության է եկել, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասել է Արմանի հայրը` Գուրգեն Աթասյանը:

«Փառք Աստծո, արդեն գիտակցության է եկել, խոսում է, բժիշկների ասելով կյանքին վտանգ չի սպառնում»,-ասել է նա` նշելով, որ Արմանին  վիրահատել են, հեռացրել մի երիկամը:

Հարցին, թե ինչ հանգամանքներում է Արմանը վիրավորում ստացել, Գուրգեն Աթասյանն ասել է, որ այդքան էլ մանրամասներին տեղյակ չէ, սակայն գիտի, որ հայ եւ ադրբեջանցի զինծառայողների միջեւ մարտ է տեղի ունեցել եւ այդ ընթացքում էլ մեր կողմից 3 զինծառայող է վիրավորում ստացել:

«Մառախուղ է եղել, բոյ է գնացել, այդպես վիրավորում է ստացել: 7-8 մետրի վրա դիրք են սարքել, էդ դիրք չի էլի, 3 պատերազմներով էլ անցել եմ, էդ դիրք չի, էդ էնքան որ  երեխեքին տարել են, կոխել են մի հատ անկապ տեղ, էդ դիրք չի, էդ խրամատ չի, էդ նորմալ տեղ չի»,- ասել է նա:

Ավելին՝ սկզբնաղբյուրում