«  Հուլիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

ՀՔԱՎ. ԱԱԾ-ն ապօրինի և անհիմն քրեական գործով հաշվեհարդար է տեսնում Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ

ՀՔԱՎ. ԱԱԾ-ն ապօրինի և անհիմն քրեական գործով հաշվեհարդար է տեսնում Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ապօրինի և անհիմն քրեական գործով հաշվեհարդար է տեսնում Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ: Տեղեկությունը հայտնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Քրեական գործի հիմքում եղած զրույցի հատվածները բովանդակային և տրամաբանական էական խախտումներով են ներկայացված, դիտավորությամբ չափազանցված, բացասական երանգ հաղորդած։ Քննիչը ընտրողաբար է հարցաքննություններ իրականացրել, զրույցում վկայակոչված փաստերին ծանոթանալու փոխարեն՝ առաջնորդվել է սեփական անհիմն դատողություններով։

Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խատումները բարձրաձայնելու համար եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 2020 թ․ հոկտեմբերի 3-ին հարուցել էր քրեական գործ՝ ազգային թշնամանք հրահրելու հիմքով։

Հուլիսի 29-ին ԱԱԾ-ը հայտարարել  է, որ քրեական գործի նախաքննությունն ավարտել է, և նշել է, որ քննության ընթացքում ձեռք է բերվել «ապացույցների բավարար համակցություն», որ Սաշիկ Սուլթանյանը եզդիների և հայերի միջև ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ է կատարել։

Հիշեցնենք՝ քրեական գործի հիմքում  2020 թվականի հունիսին Սաշիկ Սուլթանյանի զրույցն է՝ yezidinews.com լրատվամիջոցի հետ։ Զրույցի ընթացքում նա բարձրաձայնում է Հայաստանում ապրող եզդիների խնդիրների մասին և մտահոգություն հայտնում, որ չնայած ներդրված ջանքերին՝ այնուամենայնիվ որոշ խնդիրներ դեռևս լուծված չեն։

Եզդիերենով այս զրույցը ոչ ճշգրիտ թարգմանության ու բովանդակության խեղաթյուրման արդյունքում դարձել է շահարկումների առիթ, ավելին՝ հարուցվել է քրեական գործ։ Սա, թերևս, Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ տարիներ շարունակ տեղի ունեցող հետապնդումների տրամաբանական շարունակությունն է։ Ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու, նրանց խնդիրները բարձրաձայնելու համար Սաշիկ Սուլթանյանը բազմիցս թիրախավորվել է։ Նրա նկատմամբ ապօրինի հետապնդումն սկսվել է ավելի վաղ՝ դեռևս 2020-ի ապրիլից, երբ առանց քրեական գործի շրջանակում որևէ կարգավիճակի, Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ ձեռնարկվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ վերացական հիմնավորումներով։

Ինչ վերաբերում է այս քրեական գործին, ապա այն բացահայտ կողմնակալ և ուղղորդված է և նպատակ ունի խոչընդոտելու Սաշիկ Սուլթանյանի իրավապաշտպան գործունեությունը։ Սաշիկ Սուլթանյանի իրավունքների պաշտպանությունն ստանձնած ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Սամսոն Գալստյանը գործի նախաքննության ընթացքում բաձրաձայնել են դրա մասին, ներկայացրել միջնորդություններ, սակայն ինչպես տեսնում ենք՝ դրանք անտեսվել են։

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ