«  Հունիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Հրապարակվել են 15 գերիներին Հայաստանին հանձնելու կադրերը (տեսանյութ)

Հրապարակվել են 15 գերիներին Հայաստանին հանձնելու կադրերը (տեսանյութ)

Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են գերեվարված հայերին Հայաստանին հանձնելու կադրերը:

Հիշեցնենք` հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերիների։ Հավելենք` ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։

Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։ Իսկ Բաքվի դատարանը ՀՀ քաղաքացի լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:

Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 300 հայ գերի կա։