«  Դեկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Ինչպես են 61 օր գոյատևել Արցախում հայտնաբերված հայրն ու որդին

Ինչպես են 61 օր գոյատևել Արցախում հայտնաբերված հայրն ու որդին

 Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված 2 քաղաքացիական անձինք՝  հայր և որդի Միքայել ու Գեղամ Պետրոսյանները, 61 օր գոյատևել են անտառում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Նրանք Հադրութի բնակիչներ են: Որդին՝ Գեղամ Պետրոսյանը, հմուտ որսկան է: Տեղանքի իմացությունը նրան հնարավորություն է տվել անտառում թաքստոց գտնել և այնտեղ տեղափոխել նաև հորը:

Գեղամը պատմել է, որ անձամբ լավ գիտեր Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքի անվտանգ ճանապարհը, սակայն հայրը տեղաշարժման խնդիրներ ուներ: Ուստի ստիպված են եղել անտառային թաքստոցում պատսպարվել և սպասել փրկարարներին:

Այս ընթացքում գոյատևելու համար որդին  կարողացել է մոտակա  գյուղ հասնել՝  սնունդ՝ մասնավորապես պահածոներ, հայթայթելու համար»,-մանրամասնեց Թադևոսյանը՝ հավելելով, որ ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ուղեկցությամբ նրանք տեղափոխվել են Ստեփանակերտ և այժմ բժիշկների վերահսկողության տակ են:

Նշենք՝ նոյեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից ընդհանուր առմամբ, ողջ հայտնաբերվել է 9 անհետ կորած. յոթը եղել են զինծառայող,  նրանցից 1-ը նոյեմբերի 14-ին հայտնաբերվել է Շուշիի տարածքից: