«Ինձ ապշեցրեց այդ արտահայտությունը». Զախարովան պատասխանել է Ալիևին

Արցախ 16.12.2020   20:00   259

Բոլոր հայտարարությունները, որ անում են հակամարտության անմիջական կողմերը եւ ոչ տարածաշրջանային խաղացողները, պետք է ուղղված լինեն գլխավոր նպատակին հասնելուն, հատկապես երկարաժամկետ խաղաղությանը եւ լիաչափ կարգավորմանը: Այս մասին դեկտեմբերի 16-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Ադիլ Ալիեւի խոսքն այն մասին, որ «Ռուսաստանն իրավունք չունի միջամտելու Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հատուկ ծառայությունների հակաահաբեկչական գործողությանը եւ Հայաստանի հետ միասին զգալի կորուստներ կկրի»:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ իրեն ապշեցրել է «պաշտպանելու իրավունք չունեն» արտահայտությունը: «Մենք ելնում ենք նրանից, որ բոլոր հայտարարությունները պետք է ուղղված լինեն գլխավոր նպատակին հասնելուն, գլխավոր խնդրի լուծմանը՝ երկարաժամկետ խաղաղություն և լիարժեք կարգավորում», - ասել է Զախարովան:

Յուրաքանչյուր հայտարարություն, որ արվում է, պետք է կշռադատվի հատկապես այն տեսակետից, թե ինչպիսի օգուտ կամ ինչպիսի վնաս կարող է ունենալ: Հաշվի առնելով այն, թե ինչպիսի կարեւորագույն, բարդագույն աշխատանք է կատարվել, որ ամեն դեպքում յուրաքանչյուր բառը պետք է կշռադատվի, պետք է ինքներդ ձեզ հարց տաք, թե ինչի համար է այն արտաբերվում: Այն ամենը, ինչը վերաբերում է հողի վրա եւ գործառնական պարտավորությունների կոնկրետ մանրամասներին, ապա այս բոլոր հարցերը կարող են եւ պետք է երկրների միջեւ լուծվեն աշխատանքային կարգով:

Մենք երկխոսություն ենք վարում եւ գոյություն ունեցող բոլոր խողովակներով կապ ենք պահպանում թե՛ Բաքվի, թե՛ Երեւանի հետ: Բոլոր հարցերը պետք է լուծվեն հենց այս հունում: Ռուսաստանը հնարավոր ամեն ինչ անում է, որ տարածաշրջանում հաստատվի երկարատեւ եւ հաստատուն խաղաղություն: Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ նաեւ հակամարտության կողմերն արձագանքեն այս նպատակներին»,- նշել է Զախարովան:

Ճեպազրույցի ընթացքում Զախարովան նշել է, որ, համապատասխան նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարության, իրականացվել է գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով, դրան նախորդել է մեծ նախապատրաստական աշխատանք, որն իրականցվել է ռուս խաղաղապահների և Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Կարող եմ իմ կողմից հավելել միայն այն, որ գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է»,- ասել է Զախարովան:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մարիա Զախարովա, Ռուս խաղաղապահներ, ադրբեջան, ԼՂ, Ռուսաստան-Ադրբեջան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon