«  Նոյեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Ժաննա Ալեքսանյան. «ՊՆ-ն նոր վարքագիծ է դրսևորում՝ կոծկել տեղեկատվությունը»

Ժաննա Ալեքսանյան. «ՊՆ-ն նոր վարքագիծ է դրսևորում՝ կոծկել տեղեկատվությունը»

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Երեկ հայտնի դարձավ 29 ամյա պայմանագրային զինծառայող Գևորգ Ավետյանի սպանության հանգամանքները․ նրան դաժանորեն խոշտանգել են և 3 կրակոցով սպանել։

Քյարամյանի ղեկավարած քննչական կոմիտեն սպանությունը նախ որակել է որպես զենքի կանոնների խախտում, ապա վշտի մեջ թաղված եղբոր հայտարարություններից հետո, անցել անզգույշ սպանության իր նախընտրած վարկածին։ Դատախազություն, վերահսկողություն գոյություն չունի։ Հենց դրա համար էլ վարչապետը բարձրացնում է նրանց աշխատավարձները։

Բայց ինձ մի հարց է տանջում ինչու է մեր հանրությունն այդպես սուր արձագանքում ադրբեջանցիների կողմից մեր զինվորների խոշտանգումներին, իսկ այս դեպքերին՝ ոչ։

Եղբայրը ցնցված է, որ հայերն են այդպես վարվել իր եղբոր հետ, բայց նա պատրաստ չէր ավելի մեծ ցնցման, որ բացահայտ սպանությունը դարձնելու են անզգույշ սպանություն։ Նորանշանակ պաշտպանության նախարարը լուռ է, անգամ հաղորդագրություն չեն տարածել։ Մեկ զինվոր ավել, մեկ զինվոր պակաս, բան չի փոխում»։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 15-ին Ճամբարակի զորամասում մահացել է պայմանագրային զինծառայող, 29 տարեկան շարքային Գևորգ Ավետյանը:

Ըստ ՊՆ-ի տարածած նախնական վարկածով, որը հրապարակվեց Հանրային հեռուստատեսությամբ, Ավետյանի մահվան պատճառը զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորումն է եղել, որից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց և հաջորդ օրը՝ նոյեմբերի 16-ին, մահացել է:

Գևորգ Ավետյանի եղբայրը՝ Գուրգեն Ավետյանը Forrights.am-ի հետ զրույցում հայտնել է, որ նախարարության հրապարակած տեղեկությունը սուտ է, չի համապատասխանում իրականությանը: Նա համոզված է, որ իր եղբորը սպանել են:

«Նախկինում, երբ զինծառայող էր  մահանում, պաշտպանության նախարարությունը պարտադիր հաղորդագրություն էր տարածում դեպքի վերաբերյալ: Այս անգամ առանձին հաղորդագրություն չի եղել: Տեղեկությունը Գևորգ Ավետյանի մահվան մասին ՊՆ-ն հրապարակել է միայն հանրային հեռուստատեսության լրատվական ծրագրով:

Այսպիսով, պաշտպանական գերատեսչությունը նոր վարքագիծ է դրսևորում՝ հնարավորինս կոծկել տեղեկատվությունը, խտրականություն դնելով ԶԼՄ-ների միջև», նշվում է Forrights.am-ում: