«Կառուցապտողների հայկական ասոցիացիա»-ն հայտարարություն է տարածել

Պաշտոնական 12.08.2021   18:01   195

Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հայտարարությունը

 «Կառուցապտողների հայկական ասոցիացիա»-ն իր խորին մտահոգությունն է հայտնում կապված այսօրվա Կառավարության հերթական նիստի ընթացքում օրակարգային հարցերի շրջանակում քննարկված 19-րդ հարցի` ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու հարցի վերաբերյալ, որը միտված է հիպոթեքին ուղղված եկամտահարկի վերադարձի չեղարկմանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Կառուցապտողների հայկական ասոցիացիա»-ն։

«Հարցը ներառվել էր Կառավարության նիստի օրակարգում առանց շահագրգիռ մարմիններում պատշաճ քննարկումների, առանց հանրային քննարկումներ կազմակերպելու. նախագիծը նախապես չի տեղադրվել e-draft.am կայքում:

Նման մոտեցումը դատապարտելի է, քանի որ մինչ այս ոլորտային նախարարությունների հետ բոլոր հադիպումների ընթացքում «Կառուցապտողների հայկական ասոցիացիա»-ի ներկայացուցիչներին վստահեցրել էին, որ համապարփակ քննարկումներից, բոլոր շահագրգիռ կողմերին լսելուց հետո նոր միայն որոշում կկայացվի նման փոփոխության նպատակահարմարության, այդ փոփոխությունների ձևաչափի վերաբերյալ: Բոլոր հանդիպումների ընթացքում երբևէ խոսք չի գնացել նախագիծը Կառավարության նիստի օրակարգ ներառելու մասին:

Այս համատեքստում շատ տարակուսելի է նաև այն հիմնավորումը, որ այս փոփոխությունները միտված են քաղաքաշինական ու տնտե­­սական առումներով հանրապետության տարածքների համաչափ զարգացմանը նպաս­տելուն, քանի որ որոշման բացասական հետևանքները շատ շուտով զգալու և կրելու ենք յուրաքանչյուրս: Նման որոշումը կհանգեցնի նրան, որ կնվազի առաջնային շուկայից ձեռք բերվող բնակարանների պահանջարկը, հետևաբար կնվազեն նաև այս ոլորտում կառուցապատումն ու շինարարության ծավալները, որն էլ իր հերթին կազդի բյուջետային եկամուտների, աշխատատեղերի կրճատման, աշխատուժի արտագաղթի, տնտեսական ակտիվության, ներդրումների նվազման և բնակարանային պայմանները բարելավելու վրա։

Ցավով պետք է փաստենք,  որ մեր գործընկերները մեր կողմից նախաձեռնած բազմաթիվ հանդիպում-քննարկումների, ներկայացված թվային փաստարկումների արդյունքում այդպես էլ  չկարողացան հասկանալ թե այս ծրագրի կարևորությունը, թե ընդհանրապես կառուցապատման` որպես տնտեսության շարժիչ ուժ լինելու հանգամանքը»։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon