Կորչոկ. «Հայ գերիների վերադարձի գործընթացը պետք է շարունակվի» (տեսանյութ)

Պաշտոնական 14.09.2021   12:00   60

Ավելի քան 30 տարվա լարված իրավիճակից հետո տարածաշրջանում նոր գործընթացներ են մեկնարկել, որոնք հաշտեցման կհանգեցնեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Երևանում ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Իվան Կորչոկը։

«Լայնորեն քննարկեցինք ԼՂ-ում և դրա շուրջ ստեղծված իրավիճակի հարցը։ Կարևոր է ձեռնպահ մնալ լարվածության տանող ցանկացած գործողություններից և իրականացնել նոյմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները։ Ամեն կոնֆլիկտ, ի վերջո, հանգեցնում է տառապանքի այն մարդկանց, որոնք ուզում են խաղաղության մեջ ապրել»,- ասաց նա։

Ադրբեջանից հայ գերիների վերադարձի գործընթացը պետք է շարունակվի, նշեց Իվան Կորչոկը։Նրա խոսքով՝ դա թույլ կտա տարածաշրջանում գործընթացներ սկսել, որոնք կհանգեցնեն հաշտեցման։

Նշենք՝ սեպտեմբերի 13-ին Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:

Ավելին՝ տեսանյութում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Իվան Կորչոկ, Սլովակիա, գերիներ.ռազմագերիներ, ԼՂ, ՀՀ ԱԳՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon