Կրեմլում չեն ​​մեկնաբանում Էրդողանի հայտարարությունը

Արցախ 25.11.2020   15:09   887

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն առանց մեկնաբանության է թողել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է տարածաշրջանի այլ երկրների հետ միասին Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմին ուղղված ջանքերի ընդլայնման հնարավորությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Երեկ երեկոյան մեր ասածից բացի ես ձեզ ոչինչ չեմ կարող ասել»,- չորեքշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Դմիտրի Պեսկով, ՌԴ, Էրդողան, Թուրքիա, ԼՂ, Արցախ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon