Լևոն Տեր-Պետրոսյան. Ազգային գաղափարախոսության մասին (տեսանյութ)

Կարևոր 19.09.2020   14:40   967

«Ի՞նչ են այդ մարդիկ հասկանում ազգային գաղափարախոսության տակ։ Մեկ բան, որ ամբողջ ազգը պետք է ընդունի այդ գաղափարախոսությունը։ Ես այսպես եմ հասկանում: Ամբողջ ազգը մեկ գաղափարախոսություն ընդունում է միայն տոտալիտար համակարգերում, միայն իդեոլոգիական պետություններում։ Իսկ եթե ժողովրդավարություն է, ապա ոչ ոք ոչ ոքի չի կարող պարտադրել որեւէ գաղափարախոսություն։

Հայաստանում այսօր առկա բոլոր գաղափարախոսությունները՝ լինի դա կոմունիստական, սոցիալ-դեմոկրատական, լիբերալ-դեմոկրատական, ազգայնական, թե ծայրահեղ-ազգայնական՝ ինձ համար ազգային գաղափարախոսություններ են, որովհետեւ սրանցից յուրաքանչյուրն իր մեջ է տեսնում ազգի խնդիրների լուծման լավագույն ճանապարհը։

Եթե ազգին պարտադրվում է ազգային գաղափարախոսություն, դրանով խաչ եք քաշում ժողովրդավարության վրա։ Կա՛մ մեկը, կա՛մ մյուսը։ Այո, հնարավոր է ազգին պարտադրել մի գաղափարախոսություն։ Այդպիսի բան տեսել ենք եւ տեսել ենք նաեւ դրա հետևանքները»:

Լևոն Տեր-Պետրոսյան, 26.09.1997թ.

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ազգային գաղափարախոսություն, Լևոն Տեր-Պետրոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon