«  Հոկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Լևոն Տեր-Պետրոսյան. «Ես որևէ տեղից տղա չեմ բերելու». 2008թ. (տեսանյութ)

Լևոն Տեր-Պետրոսյան. «Ես որևէ տեղից տղա չեմ բերելու». 2008թ. (տեսանյութ)

Հատված ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի 2008թ. հունվարի 11-ի մամլո ասուլիսից:

– Պարոն նախագահ, Ձեր ընտրվելու դեպքում։ Ձեր ընտրվելու դեպքում ինչպե՞ս եք կառուցելու Ձեր հարաբերությունները Ռուսաստանի հետ:

– Ես որևէ տեղից տղա չեմ բերելու։ Դա մոռացեք, դա իմ ոճը չէ։ Ո՛չ Ռուսաստանին կդիմեմ օգնության խնդրանքով, ո՛չ Ամերիկային, ո՛չ Եվրոպային, ո՛չ էլ որևէ այլ մեկի։ Ես դրսի աջակցության կարիքը չունեմ։ Դրսից տրված իշխանությունն ինձ պետք չէ։ Եթե սկուտեղի վրա անգամ ինձ իշխանություն մատուցեն Ռուսաստանից, Ամերիկայից կամ որևէ այլ երկրից, ես այդ սկուտեղը, մի ծաղիկ էլ վրան ավելացրած, կվերադարձնեմ իրենց։

Ռուսաստանին ապացուցելու ես ոչինչ չունեմ։ Ութ տարվա իշխանավարության ընթացքում մենք Ռուսաստանի հետ ունեցել ենք ամենահավասարակշիռ, արժանապատիվ, կոռեկտ, պարտնյորական հարաբերություններ, մեր միջև չի եղել վասալի և սյուզերենի հարաբերություն։ Կարող եմ շեշտել նույնիսկ, որ մեր երկրի արտաքին քաղաքականության ոլորտում 1990–1998 թվականներին ամենակոռեկտ, պարկեշտ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները եղել են հենց Ռուսաստանի հետ, և դրանից շահել են թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը։

Հարաբերություններն անկեղծ, պարկեշտ և փոխադարձ հարգանքի վրա են հիմնված լինում միայն այն դեպքում, երբ դրանցից շահում են երկուսը։