Լևոն Տեր-Պետրոսյան. «Հրանտ Դինքի՝ արժանապատիվ ու խիզախ մի անձի տխուր օրինակը...»

Խոսք 15.09.2020   10:30   666

«...Հրանտ Դինքի՝ արժանապատիվ ու խիզախ մի անձի տխուր օրինակը, ով իր սկզբունքներին հավատարիմ լինելու պատճառով դարձել էր թե՛ թուրք, թե՛ հայ ազգայնամոլների ատելության թիրախը, մինչև որ չնահատակվեց թուրք ոճրագործի ձեռքով և չհերոսացվեց ու ձոների չարժանացավ իր իսկ նախկին հայ քննադատների կողմից։ Ես անուններ չեմ տալիս, դուք շատ լավ գիտեք` ում մասին է խոսքը: Այդպիսիք կային և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում:

Հիմա նույն այն մարդիկ, որոնք Դինքին համարում էին թուրք, թուրքասեր, ազգի դավաճան, դարձրել են ազգի հերոս: Ինչո՞ւ: Որովհետև թուրքի ձեռքից է սպանվել: Եվ այդ մարդկանց սրտին յուղ է իջել, որ հաստատվել է իրենց «թուրքը մնում է թուրք» կարգախոսը: Բա թուրքը էլ ի՞նչ պիտի մնա: Թուրքը պիտի մնա թուրք, հայը պիտի մնա հայ, ֆրանսիացին պիտի մնա ֆրանսիացի»:

Լևոն Տեր-Պետրոսյան, 01.03.2015թ


Գրող, լրագրող Հրանտ Դինքը ծնվել է 1954 թ. սեպտեմբերի 15-ին՝ Թուրքիայի Մալաթիա քաղաքում: Սովորել է Պեզճյան վարժարանում, այնուհետև՝ Սուրբ Խաչ դպրեվանքում: 1978թ. ավարտել է Ստամբուլի պետական համալսարանի կենսաբանության, 1987թ.՝ փիլիսոփայության ֆակուլտետները: Զինվորական ծառայությունից հետո  աշխատել է որպես լրագրող:

2007 թվականին թուրքական դատարանը Դինքին մեղադրեց 301 հոդվածով' թուրքական ինքնությունը վիրավորելու մեղադրանքով։ Նա Ստամբուլի քաղաքապետարանում նշել էր, որ իր կյանքն այլևս վտանգի տակ է. «Իմ հոգին փոքր ահաբեկված է, սակայն ազատ է»։

Այս խոսքերի հրապարակման օրը հունվարի 19-ին Դինքը սպանվեց իր գրասենյակի դիմաց՝ թուրք նացիոնալիստ Օգուն Սալամստի կողմից, ով երեք անգամ կրակել էր Դինքի գլխին։ Սպանությունից հետո տեղի ունեցան բազմահազարանոց ցույցեր «Բոլորս հայ ենք, բոլորս Դինք ենք» կարգախոսով։

Հետաքննության ընթացքում պարզվեց, որ ոստիկանությունը տեղյակ է եղել կազմակերպված սպանությանը։ Ընդ որում, երբ Դինքի հարազատները հայց ներկայացրին Եվրոպական մարդու իրավունքների դատարան, կառավարությունը պաշտպանական ելույթ ուղարկեց դատարան, որում Դինքին մեղադրում էին նացիոնալիստ լինելու մեջ։ 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հրանտ Դինք, Լևոն Տեր-Պետրոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon