Լևոն Զուրաբյան. Ժամանակն է սթափվելու

Քաղաքական 27.05.2021   14:57   216

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիա կենտրոնում հայտարարեց, որ ՀԱԿ–ը բացառում է ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հետ որեւէ համագործակցություն:

«Պետք է հասկանալ, որ երկիրը ներկայիս կրիտիկական վիճակին է հասցրել գործող իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, և նրա հետ որեւէ համագործակցության մասին խոսք լինել չի կարող», – ասաց Զուրաբյանը։

Նրա խոսքով` հնարավոր է` ՀԱԿ–ը միավորվի քաղաքական այլ ուժերի հետ, բայց միայն Փաշինյանի հեռացման խնդրի շուրջ։ Խոսքը, սակայն, Ռոբերտ Քոչարյանի մասին չէ։Այդ իշխանությունը բացարձակ չարիք է դարձել պետության համար, և ամեն նոր օր մեզ նոր դժբախտություններ է բերում։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես այսօրվա դժբախտությունների մասնակից է», - ասաց ՀԱԿ փոխնախագահը։

Զուրաբյանի խոսքով` ՀԱԿ–ը գնում է ընտրությունների հաղթելու նպատակով։

«Ցավոք, իրադարձությունները ցույց տվեցին, որ միայն մենք ենք առողջ քաղաքական մտքի կրողը։ Քաղաքական ռացիոնալիզմն այսօր պետությանն օդի ու ջրի պես է պետք», - ասաց նա։

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունը համոզվել է, որ երկրի իշխանությունն ապացուցել է որևէ հարց լուծելու ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելու անկարողությունը:

Կուսակցությունում կարծում են, որ միայն երկրի կրիտիկական իրավիճակն է ստիպում մասնակցել ընտրություններին։ Նրանք վստահ են, որ դրա այլընտրանքը կարող են լինել պետության փլուզումն ու հայ ժողովրդի համար նոր աղետները։

Մեկնաբանելով Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակն ու հայ գերիների հետ կապված միջադեպը՝ Զուրաբյանն ասաց, որ Հայաստանը առանց իմունիտետի պետություն է դարձել, երկրի իշխանությունն ապացուցել է իր անկարողությունը, որևէ հարց լուծելու ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելու անկարողությունը:

Քաղաքական գործչի խոսքով՝ պետք է հասկանալ, որ ՄԱԿ-ին, Ռուսաստանին, Թուրքիային, Ադրբեջանին դիմելը որևէ արդյունք չի տա, քանի դեռ մեր պետությունը չի վերականգնել արդյունավետ կառավարման կարողությունը, ինչը նշանակում է ունենալ արդյունավետ գործող բանակ, որը նման վտանգների դեպքում ոչ թե ձեռնամարտով է զբաղվում, այլ կրակում է, որը գիտի կրակելուց հետո ինչ պետք է անի, որը գիտի իր դաշնակիցների հաշվարկը, և ինչ որ անում է, անում է հավասարակշռված։

Նշենք, որ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն` այսօր առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել են ՀՀ ԶՈւ վեց զինծառայողներ։

ՀԱԿ–ի նախընտրական ցուցակը կազմելիս ձգտել են դուրս գալ նեղ կուսակցական շահերից և ներգրավել այն մարդկանց, որոնք հետաքրքրված են երկրի վերականգնմամբ, պատրաստ են իրենց մասնագիտական ներդրումն ունենալ այդ խնդրի լուծման գործում:

Զուրաբյանը ցուցակն ինչ-որ տեղ կոալիցիոն է համարում, քանի որ այնտեղ շատ մարդիկ կան տարբեր հասարակական կառույցներից ու խմբերից։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լևոն Զուրաբյան, արտահերթ ընտրություններ, ՀԱԿ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon