«  Նոյեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. Սա ոչ թե խաղաղության, այլ Ադրբեջանի ցանկությունները բավարարելու օրակարգ է

Լևոն Զուրաբյան. Սա ոչ թե խաղաղության, այլ Ադրբեջանի ցանկությունները բավարարելու օրակարգ է

«Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդաշարի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Դա խաղաղության օրակարգ չէ, դա Ադրբեջանի ցանկությունները բավարարելու օրակարգ է: Լավ, այսպես ձևակերպենք` Ադրբեջանի ցանկությունները բավարարելիս մինիմալ կորուստներն ունենալու, հուսով եմ, գոնե այդպես են մտածում: Այն, ինչ որ կատարվում է հիմա, օրակարգ չի: Ես ընդհանրապես համարում եմ, որ Հայաստանի կառավարությունը ռազմավարական օրակարգ չունի:

Ի՞նչ է ուզում Հայաստանի իշխանությունը, այսինքն` Հայաստանի իշխանությունն արդյոք որպես օրակարգ պատկերացնում է միայն հասնել խաղաղության Ադրբեջանի հետ, ինքն ունի՞ իր տեսլականը, թե ասենք այդ խաղաղության մեջ Հայաստանի շահերը ոնց են բավարարվելու: Լավ, ասենք` գնում ես ինչ-որ զիջումների, դու պատկերացնո՞ւմ ես Հայաստանի հզորացման, ուժեղացման քո տեսլականը, դու ի՞նչ ես ստանալու այդ ամեն ինչից, ընդամենը, որ մեզ չե՞ն ծեծելու»:

Ամբողջական՝ «Ազատության» տեսանյութում.