Լարված վիճակ ՊՆ-ի մոտ. անհետ կորածների հարազատները կոտրեցին դուռն ու ներս մտան (ուղիղ)

Հասարակություն 16.12.2020   12:49   139

Հայաստանի պաշտպանության նախարարության շենքի մոտառավոտից հավաքվել են անհետ կորած համարվող զինծառայողների ծնողներն ու հարազատները. Այստեղ իրավիճակը լարվել է եւ անհետ կորածների հարազատները կոտրելով դուռը, մտել են ՊՆ շենքի տարածք:

Այս պահին ոստիկանության մեծ ուժեր են կուտակվում ՀՀ պաշտպանության նախարարության մոտ:

Ծնողները շրջանառվող լուրերից, տեսանյութերից տեղեկացել են, որ երեկ հայ զինծառայողների շրջանում կան նոր գերեվարվածներ: Նշում են, որ այսօր կմնան նախարարությունում այնքան, մինչև չձեռնարկվեն գործուն քայլեր՝ իրենց որդիների հայտնաբերման ուղղությամբ:

Նշենք, որ նախօրեին տեղեկություններ էին տարածվել, որ 100-ից ավելի զինծառայողներ գերեվարվել են Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղել և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ:

Այս առնչությամբ Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով. «Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ»:

Նշենք, որ Շիրակի մարզի տարբեր բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ, որոնք տեղեկացել են իրենց հարազատների գերեվարության մասին, փակել են դեպի հայ-վրացական սահման տանող Գյումրի-Բավրա ճանապարհը։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         անհետ կորածներ, Հայաստան, գերիներ, ԼՂ, Շիրակ, ՀՀ ՊՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon