Լավրովը ՄԱԿ-ի հանձնակատարի հետ քննարկել է փախստականների վերադարձը Ղարաբաղ

Քաղաքական 29.06.2021   10:01   115

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին քննարկել են փախստականներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու հարցերը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ կողմերը քննարկել են փախստականների և ժամանակավոր տեղահանված անձանց Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ վերադարձնելու հարցերը ՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԼՂ, փախստականներ, Սերգեյ Լավրով, ՄԱԿ, Ֆիլիպո Գրանդի, Արցախ, ՌԴ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon